Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղանդավորներն ու հակահայերը պատրաստ նստած են՝ սադրելու և բախումներ հրահրելու հրահանգով

Աղանդավորներն ու հակահայերը պատրաստ նստած են՝ սադրելու և բախումներ հրահրելու հրահանգով
03.06.2025 | 14:00

Մեր հավաքական մոտեցումների սխալն այն է, որ մենք չենք փորձում առավելագույնս օբյեկտիվացնել դրանք, մշտապես ընտրում ենք առավել սուբյեկտիվը:

ՀԱԵ-ն ճիշտ արձագանք է տվել, կոշտ մոտեցումը կնշանակեր նրա սադրանքին տրվել, ինչն այսօր շատերիդ սրտով կլիներ, բայց՝ միայն այսօր: Ժամանակ կանցներ, և դուք կտեսնեիք՝ ինչ խայծեր կային թաքնված այդ կոշտ պատասխանի հետևում:

Ժամանակն է, որ սառը մտքով մոտենանք այս ամենին: Տարիներ շարունակ պնդելով, որ ժամ առաջ պիտի ոտքի ելնենք ու համաժողովրդական բողոքով հեռացնենք նրան, այսօր ես հակառակն եմ պնդում, քանի որ սա այս պահի թիվ մեկ պահանջն է: Այնպես են դասավորվել իրերը, որ հիմա իշխանությանն է անհրաժեշտ հակաիշխանական հանրության սուր արձագանքը, փողոցի կենդանի բողոքը, միայն սա է նրանց ոչ ադեկվատ մտավոր արտանետումների պատճառը: Նույնը՝ Եկեղեցու առումով. աղանդավորներն ու հակահայերը պատրաստ նստած են՝ սադրելու և բախումներ հրահրելու հրահանգով:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5063

Մեկնաբանություններ